Գյումրու ռուսական ռազմաբազան վաղն էլ չի լինի Հայաստանում, եթե Երևանը շահագրգռված չէ դրա ներկայությամբ՝ Բիշքեկում լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Բայց արդյո՞ք Հայաստանը պատրաստ է դրան։ Խնդրեմ, մենք ոչ ոքի ոչինչ չենք պարտադրելու։ Իսկ եթե հայ ժողովուրդը ցանկանում է, որ նրանց կողքին ռուսական ռազմական որևէ թև լինի, ապա մենք կմնանք, կաշխատենք ու կհամագործակցենք»,- հավելել է Պուտինը։               
 

Որակյալ կադրերը չեն ուզում աշխատել Արսեն Թորոսյանի հետ

Որակյալ կադրերը չեն ուզում աշխատել Արսեն Թորոսյանի հետ
14.03.2019 | 13:01

«Փաստի» տեղեկություններով՝ Առողջապահության նախարարության իրավաբանական վարչության աշխատակիցները գրեթե ողջ կազմով երեկ աշխատանքից ազատման դիմում են գրել և մեկ այլ պետական կառույց են տեղափոխվել: Նախարարության մյուս վարչություններից ևս առաջիկայում զանգվածային արտահոսք կլինի: Համակարգի որակյալ կադրերը հրաժարվում են աշխատել նախարար Արսեն Թորոսյանի հետ:

Դիտվել է՝ 3671

Մեկնաբանություններ